Թուրքական պետության շահերի նվիրյալ սպասարկու ՔՊ-ական Դավոյան Արփոն, արտահայտվելով Տավուշի գյուղերի շուրջ ստեղված իրավիճակի մասին, կոչ է արել դուրս գալ հայդուկային տրամադրություններին՝ հարց հնչեցնելով՝ հիմա ի՞նչ ազատագրական պայքարի մասին է խոսքը:
Հայդուկների ու հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի ոխերիմ թշնամի Դավոյան Արփոյի հարցն առավել քան կարևոր է հնչում՝ նկատի ունենալով ներկայիս իրավիճակը: Արփոյի հարցը առանձնահատոկ երանգ է ձեռք բերում դե յուրե արձանագրված փաստերի ու դե ֆակտո գոյություն ունեցող իրավիճակի ֆոնին: Ակնհայտ է, որ այսօր ազատագրական պայքար պետք է մղել ոչ այնքան թուրքի դեմ, որքան՝ Հայաստանը ներևսից կլանած թուրքական ագենտուրայի, որի ամենափայլուն ներկայացուցիչներից է Դավոյան Արփոն: Ազատագրական պայքարը պետք է սկսվի թերևս ոչ միայն Տավուշից, այլև՝ Երևանի կենտրոնից, քանի որ եթե Երևանի կենտորոնն օկուպացված է ՔՊ-ի կողմից, ապա երկիրը շանս չունի՝ ծայրամասերում առաջ գնալու: Այսօր Հայաստանի Հանրապետութունը պրակտիկորեն միայն թղթի վրա գոյոթյուն ունի, մինչդեռ փաստացի այն հավասարեցված է հողին՝ առանց ապագայի որևիցե հեռանկարի ու հույսի:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կանեին հայդուկներն Արփոյի հետ, եթե սաղ լինեին…